Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. Եթե ՀԱԿ-ը 2018-ին չի ունենալու սեփական թեկնածու

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. Եթե ՀԱԿ-ը 2018-ին չի ունենալու սեփական թեկնածու
27.06.2013 | 00:37

Եթե 2013-ին Լ. Տեր-Պետրոսյանը տարիքի պատճառով է հրաժարվել նախագահի ընտրություններին մասնակցելուց, ուրեմն 2018-ին այդ պատճառն ավելի քան տեղին է լինելու: Այսօր ես չեմ տեսնում ՀԱԿ կուսակցության որևէ գործչի, ում ձայն կտայի որպես նախագահի թեկնածուի 2018-ին և, անկեղծ ասած, չեմ տեսնում այն անձին, ով հինգ տարում կհասներ այդ մակարդակին: Սա՝ մեկ: Երկրորդ, եթե հինգ տարի շարունակ Լ. Տեր-Պետրոսյանի ղեկավարած հզոր շարժումը առաջ էր տանում արտահերթ ընտրությունների գաղափարը, բայց չկարողացավ հասնել դրան, ապա ի՞նչ կարող է անել այդ հարցում շատ ավելի թույլ կուսակցությունը: Երրորդ, եթե ՀԱԿ-ը 2018-ին չի ունենալու սեփական թեկնածու կամ ունենալու է թույլ թեկնածու, ապա, որպես իրական ընդդիմադիր ուժ, ինչո՞ւ չպետք է աջակցի այն ընդդիմադիր անձին (ուժին), որը կունենա լայն հանրային աջակցություն: Կա նաև չորրորդ տարբերակը՝ կրկին չմասնակցել ընտրություններին, բայց այդ դեպքում արդեն չեմ ընկալում կուսակցության՝ որպես քաղաքական ուժի գոյությունն ընդհանրապես: Ասվածը խնդրում եմ գնահատել ոչ որպես Նիկոլ Փաշինյանի պաշտպանություն (վերջինս բոլորից լավ կարող է պաշտպանել իրեն), այլ գնահատել որպես հարցեր, որոնք վաղ թե ուշ կանգնելու են ընդդիմադիր ուժերի առջև:

Դիտվել է՝ 1598

Մեկնաբանություններ